«Իսկ պետք ա հասկանալ երեք բան»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան կարևոր դիտարկում է արել՝ կապված հանրության որոշ շերտերի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին դեմ լինելու վերաբերյալ․ «Ընդդիմության թեկնածուի շուրջ բովանդակային դիս կուրս ինչքան փնտրում եմ, չկա։

Կան էմոցիոնալ ու զգացմունքային դաշտում գնահատականներ։ Դուր գալ — չգալու մասին խոսակցություններ ինչքան ուզես։ Բայց ռացիոնալ, պրագմատիկ, կշռադատված քննարկումներ՝ զրո։

Իսկ պետք ա հասկանալ երեք բան՝ 1. կա ավելի ընդունելի հայտարարված կամ ապագայում հայտարարվող թեկնածու, թե չկա 2. այս թիմը Փաշինյանի թիմից ավելի շատ կարա վնասի պետությանը, թե հակառակը կարա օգնի 3. մենք պատրաստ ենք օրինակ մի տարի սպասել, որ ճգնաժամային կառավարումը ստանձնած նոր թիմն իրավիճակը կայունացնի ու գնանք արտահերթ ընտրությունների ու ընտրենք ում ուզում ենք:

Բայց այդ հարցերի պատասխանը պետք ա լինեն հիմնավորված ու փաստարկված, առանց սուբյեկտիվ հուզականության»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: