«Ինչ էլ որ լինի, հասեք ձեր սիրուն»․ Միհրան Ծառուկյանի երգը

Միհրան Ծառուկյանը գտնվում է ստեղծագործական բավականին բուռն ու ակտիվ շրջափուլում։ Նա բացի այն, որ կնոջ հետ նախաձեռնել է մանկահասակ երեխաների հետ երգի դասընթացներ անցկացնել, նաև հանդես է գալիս նոր գործերով։

Երգիչը նոր ստեղծագործություն է ներկայացրել, որը վերնագրված է «Լիալուսին»։ Երգի յութուբյան հրապարակումն իր սոցհարթակում հրապարակելով՝ երգիչը գրել է, որ գործը ներկայացնում է սիրո տոնին ընդառաջ։

Երգի թեման սերն է։ Երգիչը հրապարամանը կից գրել է․ «Սիրո տոնին ընդառաջ այս տեսահելովակով էլ ուզում եմ մաղթել յուրաքանչյուրիդ անսպառ ու անսահման սեր։ Ու մի բան էլ ՝ ինչ էլ որ լինի, հասեք ձեր սիրուն»։

Երգի խոսքերն ու մեղեդին հեղինակել է Րաֆֆի Ալթունյանը, ում հետ երգիչը վերջին շրջանում ինտենսիվորեն համագործակցում է։ Տեսահոլովակի ռեժիսորը Վազգեն Ծատինյանն է։

Միհրան Ծառուկյանի ներկայացրած նոր երգը կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: