«Ինչքան մայրեր էսօր իրենց որդիներից ծաղիկ չեն ստանա, ինչքան կանայք իրենց ամուսիններից ջերմ խոսքեր չեն լսի, ինչքան սիրած աղջիկներ այդպես էլ անսեր կմնան»

Լրագրող Հրանտ Սաֆարյանը, անդրադառնալով օրվա խորհրդին և տրամադրություններին, գրում է․ «Լավ, ո՞նց կարելի է էսքան կողքինի ցшվին անհաղորդ լինել, անտարբեր՝ կnրսված Հայրենիքի նկատմամբ, քառաբլուր, թե հնգաբլուր դարձած Եռաբլուրը չտեսնել, որ մեծանում է ու մեծանում։

Ի՞նչ մարտի 8, ի՞նչ Վալենտին, էս ի՞նչ եք անում։ Տո ինչ անում եք արեք, բայց մի քիչ զուսպ, ախր դուք գիտեք ինչքան մայրեր էսօր իրենց որդիներից ծաղիկ չեն ստանա, ինչքան կանայք իրենց ամուսիններից ջերմ խոսքեր չեն լսի, ինչքան սիրած աղջիկներ այդպես էլ անսեր կմնան։

Գոնե մի քիչ զուսպ եղեք ձեր տոնական նկարների, բարեմաղթանքների մեջ: Ու հա, իրավիճակ ա փոխվել, էլ երբեք առաջվանը չի լինի, եթե պետք է, ուրեմն՝ ապրեք զգույշ ու աննկատ, որ հանկարծ չցшվեցնեք որդեկnրույս մայրերի երբեք չuպիացող վերքը:

Հ.Գ.- Հազարումի շնորհավորանքների փոխարեն՝ ուղղակի, եթե կարող եք, ներեք մեզ տատիկներ, մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: