«Ինչքան էլ մարդիկ շարունակեն ապրել, մեր ցա վը մերն է»․ Ագա Քանքանյան

Դիմահարդար Ագա Քանքանյանը հուզառատ գրառում է կատարել՝ իրավիճակի վերաբերյալ․ «Գիտեմ, որ բոլորիս մոտ նույն տրամադրությունն է, միայն մեկ տարբերությամբ. մարդ կա՝ սթրեսից թուլանում և հանձնվում է, մարդ էլ կա՝ ու ժեղանում է և նոր ելքեր է փնտրում իրավիճակը փրկելու։

Իհարկե, այս անգամ միայն մեր կորուստներն անդառնալի են ու շատ ցա վոտ, այդ կորուստներն ընմիշտ մեր սրտերում կմնան, չեն մոռացվի, ինչքան էլ մարդիկ շարունակեն ապրել, մեր ցա վը մերն է։ Մեր հերոս տղաները մեր թագավորներն են ու մեր սրտերում են ոչ միայն հիմա, այլ միշտ, դա չի քննարկվում։

Բայց ի՞նչ եք կարծում, արժե միայն սգալ և անգործ նստել, թե՞ ժամանակն է աշխատելու, մեկս մյուսին օգնելու, սատարելու և առաջ շարժվելու։

Մենք քիչ ենք, և մեր պարտքն է լինել համախմբված, այդպե՞ս չէ»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: