Ինչպես սկսվեց խայտառակ ծեծկռտուքը՝ ԱԺ-ում․ տեսնել է պետք (տեսանյութ)

Աժ-ում խայտառակ դեպք է տեղի ունեցել այսօր։ Բաբկեն Թունյանի՝ ելույթից հետո, այն մասին, որ խնդիրները պետք է շտապ լուծումներ գտնեն։ Նա միտում է տեսնում որոշ պատգամավորների՝ վերջին օրերին արված հայտարարությունների շուրջ՝ կապված հայտարարագրի հետ։

Նա նշել է՝ կոմունալ վճարումներ չեն իրականացրել մարդիկ, ովքեր միլիոնավոր վարկեր ունեն։ Նա կարևորեց հայտարարագրման ինստիտուտը՝ միակ լուծումն անվանելով այս շրջանում։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Թունյանի ելույթին, նշել է՝ «սրիկա» ասելն ամբիոնից լարվածություն է առաջացնում։ Դահլիճից Սասուն Միքայելյանը վիրավորական խոսքեր հնչեցրեց Մարուքյանի հասցեին՝ սպառնալով, որ «կցխի»։ Դրանից հետո Միքայելյանը դուրս է գալիս իր տեղից և հարվածում Մարուքյանին։

Այդ պահից սկսվում է անվերահսկելին․ բոլորը հասնում են միմյանց վրա՝ անկանոն ծեծկռտուքի վերածելով նիստը։ Կրքերը մի կերպ հանդարտվելուց հետո Մարուքյանը մոտենում է ամբիոնին՝ նշելով․ «Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսալու եմ։ Ո՞վ մեջքիցս խփեց։ Հերիքա շմայսություն անեք ստեղ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: