Ինչպես են դիմավորում գերությունից վերադարձած Սաշա Բաբայանին․ հուզիչ տեսանյութ

Ադրբեջանից վերադարձած տղաների մեջ, ինչպես հայտնի է, կան ինչպես ժամկետային զինծառայողներ, այնպես էլ հասուն տարիքի անձնիքն, ովքեր կամավոր են մեկնել ճակատ։ Այդ կամավորներից մեկն էլ Սաշա Բաբայանն է։

Սաշան վերջերս հայրենիք վերադարձածներ մեջ է եղել։ Նրան հարազատները շատ են սպասել։ Սպասել են հույսով, և նրանց հույսներն արդարացել են, Սաշան եկել է։ Մեքենայից իջնող Սաշային մտերիմները դիմավորում են զվարթ կատակներով և ծափերով։

Չնայած նկատվում է, որ Սաշան քայլելու հետ որոշ խնդիրներ ունի, այնուամենայնիվ բոլորն անասելի ուրախ են։ Սաշային տնեցիները դիմավորում են առատորեն բացված սեղաններով և հարազատներով։ Սաշան կարոտով նայում է շուրջբոլորը, պտտվում տան շրջակայքում, սիրով շփվում, ողջագուրվում մտերիմ մարդկանց հետ։

Սեղանների շուրջ Սաշայի հայտնվելուց հետո թևածում է ուրախ տրամադրությունը։ Մարդիկ կատակներ են անում, ուրախանում։ Սաշայի վերադարձը պատկերող տեսանյութը կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: