Ինչպե՞ս ջեռոցում սնկով ու պանրով միս պատրաստել

Համեղ ուտել սիրում են բոլորը։ Հաճելի է, երբ տուն ես վերադառնում, իսկ այնտեղ քեզ յուրահատուկ ճաշ կամ ընթրիք է սպասվում՝ ինչպես ջեռոցում եփված միսը։

Ջեռոցում միս պատրաստելը բավականին դյուրին գործընթաց է։ Այն կարելի է եփել ամբողջությամբ, ինչպես նաև մասերի բաժանելով, պատրաստել սնկով, սոխով, թթվասերով և քերած պանրով։

Այդ ճանապարհով պատրաստված մսին, որպես գարնիր, հարմար կլինեն բանջարեղենը, կարտոֆիլի պյուրեն, հնդկաձավարը կամ պարզապես հազարի տերևները՝ ձիթապտղի յուղով և կիտրոնե հյութով։

Պանրով և սնկով միս պատրաստելը Ձեզանից 1 ժամ կխլի։

Բաղադրիչներ՝

500գ․ խոզի փափուկ միս,

100գ․ պանիր,

200գ․ շամպինիոն,

100գ․ թթվասեր

աղ, պղպեղ,

բուսական յուղ,

թարմ կանաչեղեն։

 

Խոզի միսը լվանալ, կտրատել 2 սմ հաստությամբ կտորներով։ Հետո այն ծեծել խոհանոցային մուրճիկով, համեմել աղով ու պղպեղով։ Մեկ շերտով դնել եփվելու համար նախատեսված տարայում և թթվասեր քսել։

Լվացած շամպինիոնները կտրատել կլոր-կլոր, իսկ մաքրած սոխը՝ բարակ կիսաօղակներով։

Սոխը տապակել բուական յուղով, հավելել սունկը և եփել՝ մինչև հեղուկը չգոլորշանա։ Համեմել ըստ ճաշակի։

Սոխն ու սնկերը շարել մսի վրա։ Դրանցով տարան դնել ջեռոցում, եփել 180 աստիճան ջերմաստիճանի ներքո՝ մինչև պանիրը չհալչի։

Պատրաստի ուտեստին մանր կտրատված կանաչեղեն շաղ տալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: