Ինչպե՞ս պատրաստել օգտակար բանանե պաղպաղակ՝ շոկոլադով

Ամռան տապին պաղպաղակն իսկական փրկություն է։ Սակայն այն այնքան էլ անվնաս չէ օրգանիզմի համար։ Լավագույնը սեփական ձեռքերով և բնական մթերքներով պատրաստված պաղպաղակն է։

Բուսակերների համար ևս նախատեսված այս բանանով պաղպաղակը պատրաստվում է ընդամենը երկու բաղադրիչներով։ Այն համեղ և օգտակար փոխարինող է սերուցքային պաղպաղակին։

Կալիում և մագնիում պարունակելու շնորհիվ բանանները դրական են ազդում սրտանոթային համակարգի վրա, թթվածնով սնուցում ուղեղի բջիջները։ Իսկ առանց շաքարավազի բնական կակաոն պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ և օգտակար ճարպեր։

Պաղպաղակը պատրաստելու համար 3 ժամ է հարկավոր։

Բաղադրիչներ՝

2-3 բանան,

2-3 ճ/գ մուգ կակաո։

Բանանները մաքրել, կտրատել և դնել ստավաթղթով պատած տարայում։ Առնվազն 25 րոպե թողնել սառցախցիկում։

Բանանների կտորները և կակաոն լցնել խոհանցոյին կոմբայնում կամ բլենդերում, հարել՝ մինչև միատարր զանգված ստացվելը։ Դա կտևի 1-2 րոպե։

Զանգվածը լցնել տարայում և առնվազն 2 ժամ թողնել սառցախցիկում՝ այնքան, որ պաղպաղակը հնարավոր լինի ուտել թեյի գդալով։

Понравилась статья? Поделиться с друзьями: