Ինչպե՞ս հաղթահարել վախերն ու տագնապները կորոնավիրուսից․ խորհուրդ է տալիս հոգեբանը

Աշխարհը մեծ պայքարի մեջ է վիրուսի դեմ: Այս պայքարն ուղեկցվում է մի շարք հոգեբանական բարդություններով ու սթրեսային իրավիճակներով: Առաջացող ու խորացող վախերի և տագնապների պատճառներից է նաև այն հանգամանքը, որ բնակչությունը պետք է մի անորոշ ժամանակով մնա տանը, այլոց հետ ֆիզիկական շփումներ չունենա:Շատերը միառժամանակ թողել են իրենց աշխատանքը, ոմանք զրկվել են ֆինանսական աղբյուրից:

Այս մասին խոսել է հոգեբան Իրինա Ծատուրյանը: Նա արձանագրում է, որ առաջացած և ամեն օր ավելի խորացող և ընդարձակվող տագնապներն ու վախերը ավելի են սրվում նաև տեղեկատվական հոսքի պատճառով: Ներկա իրավիճակն այլևս անշրջելի է. ոչ ոք չի կարող այս իրավիճակը շրջել: Բարկանալը, վախը կամ ագրեսիան իրավիճակը ոչ մի կերպ չի կարող փոխել, ուստի գալիս է կարևոր հեըևություն. մենք պետք է փոխվենք, մեր մոտեցումն ու վերաբերմունքը պետք է փոխենք իրավիճակի նկատմամբ:

Հոգեբանը կարևորում է հոգեկան հանգստությունը այս դեպքում, քանզի իմունիտետն ու հանգստությունն ուղիղ կապի մեջ են: Բարձր իմունիտետը պահելու համար պետք է պահել հանգստությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: