Ինչպե՞ս լահմաջո պատրաստել

Լահմաջոն («խմորով միս») թուրքական բարակ պիցցա է՝ աղացած մսի ֆարշով, բանջարեղենով և կանաչեղենով։

Բաղադրիչներ՝ միջուկի համար․

200գ․ տավարի մսի ֆարշ,

100գ․ ոչխարի մսի ֆարշ,

1 սոխ,

2 քաղցր պղպեղ,

1 կծու պղպեղ,

1 փունջ կանաչ սոխ,

1 պճեղ սխտոր,

1 ճ/գ տոմատի մածուկ,

2 ճ/գ ձիթապտղի յուղ,

մի քանի ճյուղ մաղադանոս,

աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի։

Բաղադրիչներ՝ խմորի համար․

280գ․ ալյուր,

5 գ․ չոր թթխմոր,

1 ճ/գ շաքարավազ,

1 թ/գ աղ,

3 ճ/գ ձիթապտղի յուղ,

130 մ/լ ջուր։

Բաղադրիչներ՝ սոուսի համար․

500 մ/լ մածուն,

1 պճեղ սխտոր,

1 խոշոր վարունգ,

1 փունջ սամիթ։

Քերիչով անցկացրած սխտորը լցնել կանաչեղենի վրա, խոհանոցային կոմբայնով մանրացնել ամբողջ բանջարեղենը։

Տարայում խառնել տավարի և ոչխարի ֆարշերը, բանջարեղենը, կանաչեղենը, սխտորը, տոմատե մածուկը, կարագը և համեմունքները։

Ալյուրը լցնել խորը տարայում, մեջտեղում փոսիկ անել, դրան ավելացնել թթխմորը և շաքարավազը։

Լցնել տաք ջրի մի մասը և խառնել։ Այդպես թողնել 10-15 րոպե։

Մնացած ջրի մեջ լցնել ձիթապտղի յուղը, ավելացնել աղ և 10 րոպեի ընթացքում ստանալ էլաստիկ խմոր։

Տարան փակել անձեռոցիկով և տաք վայրում թողնել 1․5 ժամ։ Այդպիսով ծավալը շուրջ 3 անգամ կմեծանա։

Խմորը բաժանել 8 հավասար մասերի։

Գրտնակել յուրաքանչյուր շերտը՝ դարձնելով 1-2 մմ բարակ շերտի։

Այն դնել ձիթապատ տապակայում։ Վրան դնել 2 ճ/գ միջուկ և հավասարապես տարածել։

Լահմաջոն եփել 230 աստիճանի ներքո տաքացված ջեռոցում, 7-10 րոպե։

Понравилась статья? Поделиться с друзьями: