Ինչպե՞ս Իսրայելը սկսեց զբաղվել զենքի բիզնեսով

Երբ ստեղծվում է Իսրայել պետությունը, առաջնահերթ խնդիր կար ամեն գնով պաշտպանել տարածքը: Զենք չկար և նրանք գնումներ կատարում էին սև շուկայից: Իսրայելի զենքի գլխավոր մատակարարը Ֆրանսիան էր, որը 65-70-ականներին ուղղակի հրաժարվում է զենք տրամադրել հրեաներին, մյուս կողմից էլ ԽՍՀՄ-ն հսկայական քանակությամբ զենք է տրամադրում արաբական երկրներին: Այդ ժամանակահատվածում տեղի ունեցած արաբա-իսրայելական պատերազմում հաղթում է Իսրայելը, բայց պատերազմում ի հայտ են գալիս այդ պետության խոցելի կետերը՝ չկար ժամանակակից զենքեր: Եթե հին մեթոդը չի աշխատում, ապա պետք է փոխել և մեթոդը, և մեթոդը կիրառողներին ու պետությունը սկսում է այլ կերպ գործել: Պետությունը կանգնել էր դիլեմայի առջև՝ կամ նորարարություններ, կամ դադարում է գոյություն ունենալ:


Ամբողջ երկրով մոբիլիզացիա է տեղի ունենում, որտեղ հավաքագրում են մասնագետներին պաշպանության համար: Երկրի ՀՆԱ-ի մեծ մասն ուղղվում է գիտահետազոտական աշխատանքների վրա: Միևնույն ժամանակ ստեղծվում է նոր ռազմական ստորաբաժանում, որը կոչվում է Talpiot: Talpiot ընդունում էին միայն ակադեմիական ու կառավարման բարձր ցուցանիշներ ցույց տվող մարդկանց, ովքեր իրենց ետևում ունեին արդյունք, փորձ: Նրանք հավաքագրվում էին ու կցվում Իսրայելի պաշտպանական բանակի տարբեր ճյուղերին՝ հետևակ, ինժեներական աշխատանքներ, հրետանի, ՀՕՊ, ավիատիեզերական ստորաբաժանում, հետախուզություն և այլն:

Talpiot-ի անդամներն անձամբ մասնակցում էին ռազմական այդ ստորաբաժանումների գործողություններին, ներսից ծանոթանում էին խնդրին ու որոշում, թե ինչ ինժեներական լուծում պետք է տալ այդ խնդիրներին:

Նույն գործողությունը կատարում են նաև պաշտպանության բանակի մասով՝ ներգրավում են տաղանդներին արդեն բանակի շարքերից: Օրինակ՝ տարբեր տեխնոլոգիական ընկերություններին խթանում էին, որպեսզի աշխատանքի ընդունեն բանակի գեներալներից, կամ էլ թոշակի անցած մարդկանցից, ովքեր ներսից էին ծանոթ բանակին ու գիտեին խնդիրները: Թոշակառու ռազմական գործիչները, կամ էլ ակտիվ տաղանդավոր սպաները մեծ մոտիվացիա էին ստանում, որ անձամբ մասնակցում են որևէ նոր տեխնոլոգիական սարքավորման ստեղծմանն արդեն լուրջ ընկերություններում:


Իսրայելը, ջարդեց բյուրոկրատիան, բիզնեսից, ներդրողներից, գիտնականներից, ակադեմիկոսներից ու բանակի զինվորներից ստեղծեց իրար միաձուլված ստորաբաժանումներ, ովքեր արագ իրար հետ տեղեկատվությամբ փոխանակվում էին ու լուծումներ էին տալիս տարիներով կուտակված խնդիրներին: Հույսը չէին դնում միայն բանակի վրա, ովքեր հին էին մտածողությամբ:

Առաջին արդյունքը

1969 թվականի պատերազմի ժամանակ Իսրայելին պետք էր իմանա եգիպտական զորքերի տեղակայման տեղը Սուեզի ջրանցքի մոտ: Քանի որ արդեն ստեղծել էին իրենց գիտահետազոտական ստորաբաժանումները, Իսրայելի գիտնականները մշակում էին ռադիոկառավարվող ու երկար հեռավորություն թռչող անօդաչու փոքրիկ դրոն, մեջն էլ տեսախցիկ: Սա պատմության մեջ առաջին հետախուզական դրոնների կիրառությունն էր, որն Իսրայելի զինվորական ղեկավարությանը բերում է թանկարժեք տեղեկություն, թե որտեղ են գտնվում եգիպտացիները և կազմակերպում են հարձակումը: Այս հաջողությունն էլ հիմք է հանդիսանում իսրայելական անօդաչու սարքերի ստեղծման համար:
Հենց այս փոփոխություններն էին հիմք դարձել սեփական զենքի արտադրության համար, որն այսօր ունի Իսրայելը և ներկրող պետությունից դարձել է զենք արտահանող:

Понравилась статья? Поделиться с друзьями: