Ինչպե՞ս է ընթացել Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը և ի՞նչ մտքեր են հնչեցվել

Սոչիում այսօրվա ամենից կարևոր իրադարձությունը Ռուսաստանի ղեկավարի միջնորդությամբ ու մասնակցությամբ Ն․ Փաշինյանի և Ի․ Ալիևի հանդիպումն է։Հանդիպման բացման խոսքով հանդես է եկել Վ․ Պուտինը, ով շեշտել է տարածաշրջանում մշտական ու կայուն խաղաղ վիճակ ստեղծելու կարևորությունը, որի նպատակով էլ կազմակերպվել է հանդիպումը։

Ալիևը համաձայնել է մշտական խաղաղություն հաստատելու մտքի հետ՝ նշելով, որ իրենք հայկական կողմին առաջարկել են ճանաչել իրենց տարածքային ամբողջականությունը՝ այդպիսով վերականգնելով նախկին խաղաղ գոյավիճակը։

Նա չի հերքել, որ եղել են որոշակի գործողություններ, սակայն դրանք մասսայական բնույթ չեն կրել։ Ն․ Փաշինյանը, չհամաձայնելով Ի․ Ալիևի խոսքի հետ, նշել է, որ նոյեմբերի իննից հետո շարունակվել են սահմանին զոհեր գրանցվել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը չի պահել իր խոստումների մի մասը։

Ն․ Փաշինյանը հատկապես կարևոր է համարել ճանապարհների բացման հարցը։ Եռակողմ հանդիպման կարևոր դրվագները ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: