Ինչո՞ւ է ժամանակին Մոսկվայի կողմից մի քանի անգամ մերժվել Պետհամալսարանի շենքի նախագիծը․ բացառիկ մանրամասներ

Լուսինե Հարոյան Դալլաքյանը գրում է․ «Մի անգամ Պատմության թանգարանում մեզ պատմեցին Երևանի Պետհամալսարանի Կենտրոնական շենքի նախագծի և կառուցման պատմությունը: Մտքիս մեջ հատկապես մնաց այն փաստը, որ նախագիծը մի քանի անգամ մերժվել էր Մոսկվայում, որովհետև այն ավելի շքեղ և գեղեցիկ էր եղել, քան Մոսկվայի Պետհամալսարանի շենքը:

Նախագիծը հետ էր ուղարկվում հենց այդ հիմնավորմամբ, որ միութենական հանրապետություններից մեկի մայր բուհի շենքը չի կարող ավելի գեղեցիկ լինել, քան Միության գլխավոր մայր բուհի շենքը: Սակայն Տիգրանյանը (եթե չեմ սխալվում կոմպոզիտոր Տիգրանյանի որդին է եղել ճարտարապետը, եթե սխալ եմ հիշում, ուղղեք) համառ է գտնվել և քիչ փոփոխություններ է արել նախագծի մեջ:

Ի վերջո այն հաստատվել է, և հիմա մենք ունենք Ալեք Մանուկյանի վրա այդ հոյակերտ շենքը: Հասկանու՞մ եք, ինչն է ամենադшժանն այս ողջ պատմության մեջ` ոչ թե այդ շենքը վաճառել առաջարկողի անասունության ու տգիտության աստիճանը, այլ այն, որ այս գավառացի կեղտարյուն բոշան шտում է մեր քաղաքը, նրա պատմությունը, նրա նվաճումները:

Չէ՞ որ դրանք պարզապես շենքեր չեն, դրանք մեր քաղաքի փառահեղ դրվագներն են, դրանք մեր պատմությունն են, մեր ծնողների, մեր տատիկ-պապիկների, մեր տան պատմությունն են:

Նիկոլ Փաշինյան ստահակը ուզում է խաթարել, պղծել մեր քաղաքի դեմքը, նրա մշակույթը, ջնջել նրա պատմությունը, մեր ծնողների, մեր սիրելիների պատմությունը, զրկել մեզ այնքան հարազատ հուշերից, դարձնել մեզ անհայրենիք բոշա, ինչպիսին ինքն է»:

Понравилась статья? Поделиться с друзьями: