«Ինչի՞ համար է այս ամենը»․ Հովիկ Չարխչյան

Հայ գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանը կարևոր անդրադարձ է կատարել ներկայիս տիրող իրավիճակին։

«Ինչի՞ համար է այս ամենը: Ինչի՞ համար են այս մեծ ու փոքր, երկար ու անվերջ, վարակիչ ու պարապ սփոփանքները, քնատ իղձերը, հավակնոտ սերերը, դեպի անհայտություն գլորվող ժամանակները, դառնության մեջ խար խափող տեսիլքները, թն ջուկից սթափվող ողջախոհությունը, հորինովի հեքիաթները երջանկության մասին, երբեք աշխարհ չեկած հավատարմությունն ու բզկ տված երգերը հուսահատության գրկում:

Ինչի՞ համար է բացական, քանի դեռ կեցությունն անորոշ է գալիք կոչված գուշակության նման, քանի դեռ վարանումը ելք է փութ կոտության պահին, իսկ ցա վը՝ տանելի, քանի դեռ ներշնչանքը նվազ է կիզումի, սակայն ոչ բռնկման ժամին:

Դեպի առաջ պարզված քայլը ինչի՞ համար է վերադարձը երկրպագող հավատի սրտում, այտոսկրերի ստվերներում մոլորված արտասուքն ինչի՞ համար է խինդը գովերգող շրթունքների համար, ու մոխիրներում ոգեզ մայլ կախարդանքի թևատարած ծնրադրումն ինչի՞ համար է: Ինչու՞»:

Понравилась статья? Поделиться с друзьями: