«Իմ խաղաղ երեկոն է հիմա»․ Տերյանի անմահ բանաստեղծությունը՝ Անդրե Սիմոնյանի ու Սևակ Ամրոյանի կատարմամբ․ բաց չթողնեք այս հրաշքը

Հայտնի երգիչներ Անդրե Սիմոնյանը և Սևակ Ամրոյանը հուզիչ պրեմիերա են ներկայացրել՝ «Իմ խաղաղ երեկոն է հիմա»։ Վահան Տերյանի անմահ բանաստեղծության հիման վրա Լևոն Աբրահամյանը հրաշք երաժշտություն է գրել՝ վերածելով այն փշաքաղվելու աստիճանի հուզիչ երգի։

Ռեժիսոր Մարիամ Գևորգյանն էլ ավելի գողտրիկ ու տաքուկ է դարձրել երգը՝ հիանալի տեսահոլովակով։ Մուգ գույներ, հուզիչ ու տխուր դեմքեր, խարույկ ու կիթառ․ ի՞նչը կարող է ավելի հուզիչ ու հոգեհարազատ լինել։

Ամեն մի հնչյուն մինչև սրտի խորքն է հասնում այնքան գեղեցիկ ու հուզիչ է ամենը, միևնույն ժամանակ ջերմ ու հանգստացնող։ Իրապես, Անդրեի ու Սևակի դուետն անչափ հաջողված է՝ ինչպես իրար լրացնող ձայնային տվյալներով, այնպես էլ ոճային առանձնահատկություններով։

Տեսահոլովակն արժանվույնս բարձր գնահատականների է արժանացել երկրպագուների կողմից։ Անգամ ոմանք այն միակ լավ բանն են անվանել՝ կորոնավիրուսյան այս շրջանում։

Վայելեք հրաշք կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: