«Իմ երկու Աշխա՛րհ, խելագարվում եմ Ձեզ համար»․ Օլյա Հակոբյանի հուզիչ խոստովանությունը

Գեղեցկուհի դերասանուհի Օլյա Հակոբյանը հունիսմեկյան տոնական օրը հրապարակել է որդիների լուսանկարները՝ շնորհավորելով նրանց։ Գեղեցկուհին իր երկու հրաշքների լուսանկարներին կից մակագրություն է արել․ «Իմ երկու Աշխա՛րհ, խելագարվում եմ Ձեզ համար»,- գրել է նրբանազ Օլյան։

Հիշեցնենք՝ հրաշք բալիկները՝ Էրիկը և Ռոբերտը, ծնվել են Աբել Աբելյանի հետ ամուսնությունից։ Նրանք արդեն բավականին մեծ տղաներ են․ Էրիկը դպրոցական է, վեց տարեկան, իսկ Ռոբերտը հինգ տարեկան է ու դեռևս մանկապարտեզ է հաճախում։

Հրաշագեղ Օլյան հրապարակել է ամանորյա ֆոտոսեսիայից վառ լուսանկարներ, որտեղ ջերմագույն կերպով ցուցադրվում է նրանց սերը։

Այնքան հրաշալի ու հուզիչ լուսանկար է, երբ Օլյային տղաները երկու կողմից համբուրում են, իսկ Օլյան վերև է հառել աչքերը՝ երջանիկ լայն ժպիտով։

Անչափ գեղեցիկ ու հուզառատ լուսանկար է ստացվել, որը ջերմագույն էմոցիաներ է պարգևում յուրաքանչյուրին, ով տեսնում է այն։

Понравилась статья? Поделиться с друзьями: