Իմ Արցախ․ ամերիկացի երգչի անասելի հուզիչ հայերեն կատարումը․

Պուերտորիկական ծագում ունեցող ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը մեկ անգամ չէ, որ ասպարեզում հանդես է եկել իր հայամետ դիրքորոշմամբ ու հայանպաստ գործունեությամբ։ Երգը վերնագրված է Իմ Արցախ։ Այն, ինչպես հասկանալի է, Արցախի մասին է։

Երգն անչափ հուզիչ ու գեղեցիկ ստեղծագործություն է Արցախ աշխարհի մասին։ Երգի խոսքի ու երաժշտության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է։ Երգը մատուցվում է հետաքրքիր կադրերի զուգադրությամբ և գործիքավորմամբ։

Հետաքրքիր գործիքավորման հեղինակը Գևորգ Մանասյանն է։ Նշենք, որ Դանիել Դեքերը տարիներ շարունակ ֆիզիկապես և հոգեպես եղել է հայ ժողովրդի կողքին նրա ամենադժվար ժամանակներում։ Արցախյան վերջին պшտերազմը ևս այս առումով բացառություն չէր։

Դանիել Դեքերը այդ դժվարին պահին ոչ միայն Հայաստանում էր, այլ նաև ամեն կերպ փորձում էր պատմել աշխարհին Հայաստանում և Արցախում տեղի ունեցողի մասին։ Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերի անասելի գեղեցիկ ու հուզառատ կատարումը կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: