Ի՞նչ ընթացք է ունեցել Հրաչյա Հակոբյանի և Վահե Հակոբյանի հայտնի բոքսի հանդիպումը․ տեսանյութ

Հրաչյա և Վահե Հակոբյաննների հեռակա բանավեճն ավարտվել էր բոքսի հրավերով։ Հրավերն ուղարկել էր Վահե Հակոբյանը։ Հրավերին դրական էր արձագանքել նաև մյուս կողմը․ Վահե Հակոբյանն օր ու ժամ էր ասել՝ նշելով նաև հանդիպման վայրը։

Նախանշված օրը, նախանշված ժամին, նախանշված վայրում Հրաչյա Հակոբյանը ներկայացել է բառարանով։ Տեղում են եղել նաև լրատվական ներկայացուցիչներ։ Հ․ Հակոբյանը, մոտենալով Վ․ Հակոբյանին, նրան է նվիրել բառարանը։ Վ․ Հակոբյանը գետին է նետել բառարանը։

Հ․ Հակոբյանը, նման վերաբերմունքից հավասարակշռությունը չկորցնելով, հայտնել է, որ ինքը եկել է՝ Վ․ Հակոբյանին քաղաքական բանավեճի հրավիրելու, քանի որ իր ասպարեզը քաղաքական դաշտն է, իսկ բոքսի կանոններին ոչ լիարժեք է տիրապետում։

Հ․ Հակոբյանը հայտնել է իր ուրախությունը, որ Վ․ Հակոբյանը գտել է իր տեղը, այն է՝ բոքսի ռինգը, սակայն ինքը նրան հրավիրում է քաղաքական դիսկուրսի։ Իր ասելիքն ավարտելուց հետո Հ․ Հակոբյանը հեռացել է, իսկ թե ինչ է ասել Վ․ Հակոբյանը լրագրողներին, կարող եք իմանալ՝ դիտելով ստորև կցված տեսանյութը։

Понравилась статья? Поделиться с друзьями: