Ի՞նչ է պատահել Սարգիս Գրիգորյանի հետ ու որտեղ է նա հիմա

Դերասանական հիանալի զույգ Սարգիս և Մանո Գրիգորյանն այսօր կառավարության առջև իրենց օբյեկտի աշխատակիցների հետ։ Նրանք ցանկանում էին պարետին խնդրել բացել ռեստորանային ոլորտը, քանզի արդեն երեք ամիս է աշխատանքի մեջ չեն։

Մանոյի խոսքով՝ հնարավոր է, գուցե, ինչ-որ ձևով աշխատելու հնար գտնել։ Նրանք պարետից լուծման տարբերակ են փնտրում, քանզի այլկերպ լինել չի կարող․ նրանք արդեն մեկ-երկու ամիս էլ կարող են վճարել իրենց աշխատողների աշխատավարձերը, բայց ավելի չեն կարող, քանզի աշխատանքը սեզոնային է, ու սեզոնի ավարտին այլևս հնարավոր չի լինի գումար աշխատել ևս մի քանի ամիս աշխատողներին վճարելու համար։

Կրքերը բորբոքվելուց հետո Սարգիս Գրիգորյանը և այլ աշխատակիցներ բերման են ենթարկվել՝ սոցհեռավորություն չպահպանելու համար։

Երկու ժամ անց նրանք ազատ են արձակվել՝ փաստաթղթային արձանագրությունները կազմելուց հետո։ Հարցը բաց մնաց․ այդպես էլ որևէ որոշում դեռևս չկա։

Понравилась статья? Поделиться с друзьями: