Ի՞նչն է իրականում կապում Բրեդ Փիթին և Ջենիֆեր Էնիսթոնին․ դերասանուհու բարեկամների բացահայտումները

Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնալուծվել են դեռևս 14 տարի առաջ, իսկ զույգի երկրպագուները չեն կորցնում հույսը, որ դերասանները երբևէ կրկին միասին կլինեն։

2018-ի ամռանը տեղեկություն տարածվեց, որի համաձայն՝ դերասանները կրկին միասին են։ Բայց այդ լուրերը չհաստատվեցին։ Զույգի հարաբերությունների մասին նոր լուրերի տեղիք տվեց փետրվարի 11-ին Ջենիֆերի տարեդարձը, որի ժամանակ նկատել են նաև Բրեդ Փիթին։

Սակայն Էնիսթոնի մտերիմ ընկերները շտապեցին հստակեցնել իրադրությունը՝ դերասանների սիրավեպի մասին նոր բամբասանքների տեղիք չտալու համար։ Նրանց խոսքով՝ Բրեդն իսկապես ներկա է եղել Ջենիֆերի տարեդարձին․ զույգին կապում է մտերիմ ընկերությունը։

«Ջենը և Բրեդը դեռ շփվում են, բայց նրանց միջև ռոմանտիկ հարաբերություններ չկան։ Էնիսթոնն անգամ նրա մայրիկի հետ է շփվում․ նրանք շատ մտերիմ են»,-հավաստում են դերասանուհու ընկերները։

Понравилась статья? Поделиться с друзьями: