«Ժամանակը չէ՞ ազատվել մեզ պարտադրված խորթ իրականությունից․․․»․ Հարություն Ղուկասյան

Հարություն Ղուկասյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Գմբեթը փլվում է, երբ հիմնասյուները խարխուլ են: Ինչքան ուզում եք գոռանք, մեղավորներ փնտրենք, քանի դեռ հենասյուներն ամուր չեն, մեր գմբենթերը փլվելու են: Մենք չենք ամրացրել մեր հենասյուները, այլ թուլացրել ենք , անխնա հար վածներ հասցրել։ Ժամանակավոր արդյունքի համար նույն հիմնասյան արանքից քար ենք հանել ու տվել օտարին․ սկզբում մեկը, հետո երկուսը, հետո տասը….քսանը…

Չենք ամրացրել հիմնասյուները, փոխարենը խալխլված հիմնասյան կողքին տաճար ենք կառուցել ու աղոթել, որ այն չփլվի…: Կրկին պատասխանատվությունը մեզանից հանել ենք, այս անգամ արդեն Արարչին թողնելով: Չենք դաստիրակել ամեն հաջորդ սերունդին, որ գեղեցիկ, ամուր գմբեթ ունենալու երաշխիքն ամուր ու հզոր հիմնասյուներն են… Ու հիմա զարմանում ենք… էս ինչպես եղավ, ոնց եղավ, ինչու եղավ․․․ Հարցնում ենք, կարծես մեր գոյության հազարամյակների ընթացքում առաջին անգամ ենք պարտվել ու կորցրել հայրենիք տարածքները:

Եթե ամեն թիզ հող կորցնելուց, ամեն անհաջողությունից հետո այս հարցերը խորը վերլուծության ենթարկեինք, հասկանայինք, որ խնդիրը միայն ու միայն մեր մտածողության մեջ է, մենք հիմա այլ իրականության մեջ կապրեինք… Մեր նման ազգերի համար նման սխալների կրկնությունն անթույլատրելի շռայլություն է՝ աղ ետ: Հիմնասյունը մեզանից յուրաքանչյուրն է, մեր ոգու ամրությունը, մեր ներկայի ու ապագայի տեսլականը, մեր մտքի ուղությունը…

Մենք ազգովի, ցա վոք, բոլորովին այլ իրականության մեջ ենք ապրում… օտար իրականության: Ժամանակը չէ՞ ազատվել մեզ պարտադրված խորթ իրականությունից և կենտրոնանալու մեր իրականության վրա։ Մեր ազգային մարմինը հիվանդ է և այն կարող ենք բուժել միայն մենք: Իսկ հրաշք դե ղամ իջոցը մեր միտքն է»:

Понравилась статья? Поделиться с друзьями: