«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի շահերից»․ Սարգսյան

Ձութակահար Նարեկ Սարգսյանը հետաքրքիր միտք է արտահայտել․ «Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի շահերից։ Բարի և չար ազգեր չեն լինում: Ամեն ազգում էլ կան բար բարոսներ: Հայաստանում կան բար բարոսներ, որ ապա կանում են մեր սեփական միջնադարյան եկեղեցիները, բայց դա չի նշանակում, որ մենք բար բարոս ազգ ենք: Ադրբեջանում կան բար բարոսներ, որ ապականում են ամեն ինչ, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանցին բար բարոս ազգ ա: Ադրբեջանում կան շատ նորմալ բա նական մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, որ իրենց շահերից էլ բխում ա բարեկամանալ հայերի հետ, քանի որ իրենց հետ ամեներկար սահմանակից երկիրը հենց մենք ենք՝ Հայաստանը: Մենք Ադրբեջանի համար ճանապարհ ենք դեպի իրենց եղբայր Թուրքիա և Եվրոպա: Թուրքիան մեզ համար ճանապարհ է դեպի ծով և Եվրոպա: Մենք Թուրքիայի համար ճանապարհ ենք դեպի Ադրբեջան և միջին Ասիա: Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի համար ճանապարհ է դեպի Իրան և այլն։

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կարծես ապրելուց լինեն մի հատ երեք սենյականոց կոմունալ բնակարանի մեջ և եթե մենք մեր մեջ ու ժ գտնենք հաշտվելու, դրանից շահելու ենք բոլորս: Մեր արտադրանքը կսպառվի Ադրբեջանում, ադրբեջանական արտադրանքը՝ Հայաստանում: Երեք երկրներով մենք նաև միջազգային հետաքրքիր շուկա կլինենք՝ 15-20 միլիոն բնակչությամբ: Փոխգործակցությունը հնարավորություն կտա մեր տնտեսությունները շեշտակի զարգացնել և ապրել այնպես, ինչպես ապրում են գերմանացիները և ֆրանսիացիները, որոնք դարերի ընթացքում իրար մոր թել են մի քանի տասնամյակը մեկ, բայց հիմա շատ նորմալ ապրում են: Ես բազմիցս եղել եմ Թուրքիայում, Իրանում, Վրաստանում, շփվել եմ թուրք, քուրդ, ադրբեջանցի, իրանցի, վրացի գյուղացիների հետ և պիտի ասեմ, որ ադրբեջանցի գյուղացին, որն ամեն առավոտ արթնանում է, գնում է կովերին կերակրում է ու ծառերը ջրում է, ոչ մի բանով չի տարբերվում հայ կամ վրացի գյուղացուց, որոնք նույն բանով են զբաղվում: Ժողովուրդների մեծ մասը պարզ և բարի մարդիկ են, լինեն հայ, վրացի, թուրք, թե ադրբեջանցի:

Դուք, որ ինձ ասում եք. «Բա թուրքը սենց, բա ադրբեջանցին նենց», իմացեք, որ նույնն էլ շատ ադրբեջանցիներ են ասում. «Բա հայը սենց, բա հայը նենց»: Մենք իրար հայելային արտացոլանքն ենք — գրեթե ոչնչով չենք տարբերվում իրարից: Հայ գյուղացին չի տարբերվում ադրբեջանցի գյուղացուց, հայ շով ինիստը չի տարբերվում ադրբեջանցի շով ինիստից, հայ բար բարոսը չի տարբերվում ադրբեջանցի բար բարոսից, հայ արվեստագետը չի տարբերվում ադրբեջանցի արվեստագետից, հայ մարզիկը՝ ադրբեջանցի մարզիկից: բոլորիս մեջ էլ կա թե՛ լավը, թե՛ վատը: Մենք ունենք հազարավոր որդեկորույս մայրեր: Ադրբեջանցիները նույնպես ունեն հազարավոր որդեկորույս մայրեր: Եվ հայ մոր ցա վը նույն ցա վն է, ինչ ադրբեջանցի մոր ցա վը․ սա է իրականությունը:

Հայը, որը ասում է. «Թուրքերը պիտի բնաջ նջվեն էս տարածաշրջանից», չի տարբերվում ադրբեջանցուց, որն ասում է. «Հայերը պիտի բնաջ նջվեն այս տարածաշրջանից»: Բայց իրականությունն այն է, որ մեզնից ոչ մեկը այստեղից բնաջ նջվելու միտք չունի: Ուրեմն մնում է հանդիպել, իրար ձեռք սեղմել, լուծել խնդիրները և կառուցել միասնական ապագա: Սա է իրականությունը: Խաղաղությունը, համերաշությունը, բարիդրացիությունն այլընտրանք չունի: Այս տառապած տարածաշրջանին երկարատև խաղաղություն է պետք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: