«Թունյան խփի՜, Թունյան խփի՜…»․ իսկ Թունյանն արդեն հայրենիքի գրկում էր․ հերոսի հուզիչ պատմությունը

Հազարավոր լույս երիտասարդներ հավերժ մնացին այդպես երիտասարդ։ Մնացին երիտասարդ, որպեսզի այսօրվա երիտասարդները ապրեն ու շենացնեն երկիրը։

Մենք հերոսներին հայրենիք ենք պարտք ու այդ հայրենիքը պետք է հզոր ու շեն լինի։ Տղաներն ընկան հանուն մեր վաղվա օրվա։

Անմահացած հերոսների շարքին դասվեց նաև Հայկ Թունյանը, ով  ծնվել է 2002 թվականին,  Երևանում։ Մեկնել է ծառայության 2020-ին։ Անհամբեր էր սպասում այդ օրվան։ Միշտ ասել է․ «Տղա եմ, բա պիտի ծառայեմ»։ Օրինակելի զինվոր է եղել։ Նրան վստահել են ПК զենքը։ Իր գործի վարպետն էր։

Զորամասում նրան ասում էին․ «ПК֊իստ Հայկո»։ Ընդամենը երեք ամսվա ծառայող էր, սակայն նրան վստահվեց նաև նռնականետ։ Առաջնագիծ է գնացել իր իսկ կամքով։ Կռվի դաշտում նկատել է, որ հրամանատարին կրակել են։ Առաջ է մղվել, որ փրկի, օգնություն ցույց տա՝ հակառակորդը կրակել է սրտին։

Ընկել է դիպուկահարի երեք կրակոցից։ «Թունյան խփի՜,Թունյան խփի՜…»,- բղավում էին ընկերները։ Սակայն Թունյանն արդեն հայրենիքի գրկում էր։ Թունյանը ուժեղ տեսակ էր։ Նրա հայրենասիրությունը մենք չենք կարող ընկալել։ Հիշատակդ հավերժ,  քաջ  հերոս․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: