«Թունելի վերջում փոքրիկ լույս է երևում»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր անդրադարձ է կատարել։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի սենատը, նպատակահարմար համարեց գործադիր իշխանության մակարդակով Արցախի անկախության ճանաչումը։ Թունելի վերջում փոքրիկ լույս է երևում։

Ֆրանսիայի սենատի խորհրդատվական որոշումը, իմ կարծիքով, նախ և առաջ օրենսդիր իշխանության մակարդակով տրված մանդատ է գործադիր իշխանությանը Մինսկի խմբի շրջանակներում բա նակցությունները վերսկսելու ու Արցախի կարգավիճակի հարցն առաջին պլ ան բերելու համար, դրանով հասկացնելու, որ հակա մար տության քաղաքական կարգավորման փուլ է սկսվում։

Ի հեճուկս մյուս հարցերն անորոշ ապագա տեղափոխելու ու Մինսկի խմբին խաղից դուրս դնելու մոտեցումների, և ընդհատված պատե րազմի վերսկսումը բացառելու համար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու ու անհրաժեշտության դեպքում նրան ագ րեսոր ճանաչելու բաց ակնարկ է»,- նշել է նա՝ մեկնաբանելով այսօր կայացրած սենատի որոշումը՝ Արցախի շուրջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: