Թխվածք՝ առանց խոչընդոտների․ Բանանե չիզքեյք

Բանանե չիզքեյքը շատ արագությամբ կդառնա ամբողջ ընտանիքի սիրելի աղանդերը։ Այն կնվաճի բոլորի սրտերը։

Բաղադրիչներ՝

300գ․ թխվածքաբլիթ,

300գ․ կաթնաշոռ,

120գ․ շաքարավազ,

100գ․ թթվասեր,

100գ․ ջուր,

80գ․ սերուցքային կարագ,

20գ․ դոնդող,

3-4 բանան։

Թխվածքաբլիթը բլենդերի միջոցով փշուրների վերածել․ որքան մանր, այնքան լավ։ Հետո այն խառնել հալեցված սերուցքային կարագի հետ։ Խառնուրդը լցնել ստվարաթղթով պատված տարայում։

Խառնուրդը պահել սառնարանում և պատրաստել միջուկը։Դոնդողը լցնել եռացրած և սառեցված ջրում և այդպես պահել 30 րոպե։ Տարայում հավելել թթվասերն ու կաթնաշոռը, կտրատված բանանն ու շաքարավազը։ Խառնուրդը հարել բլենդերով այնքան, մինչև միատարր զանգված ստացվի։

Դոնդողը լցնել կաթսայի մեջ և տաքացնել, սակայն չեռացնել։ Այն ավելացնել կաթնաշոռե տարրային և լավ խառնել։ Հետո խառնուրդը լցնել թխվածքաբլիթե շերտով տարայում։Այն կրկին պահել սառնարանում 1 ժամ կամ այնքան, մինչև խառնուրդը սառչի։

Понравилась статья? Поделиться с друзьями: