Շատ համեղ ու հեշտությամբ պատրաստվող պեչենիներ մի քանի բադադրիչի միջոցով

Թեթև, համեղ ու արագորեն ստացվող այս պեչենիների համար պետք կգա ամենամատչելի ու պարզագույն մթերքների հետևյալ շարքը.

 

Նշյալ բաղադրիչների չոր մասսան միավորել իրար ու խառնել մինչ չոր, բայց համասեռ զանգված ստանալը: Սրճեփի մեջ լցնել նշված չափաբաժնով ջուր ու ձեթ: Ջրի ու ձեթի խառնուրդը եռացնել:

Եռման վիճակում հեղուկը լցնել ալրային չոր ու միասեռ խառնուրդի վրա: Շաղախելով ստանալ պնդոտ զանգված: Հարկ է հիշել, որ բաղադրության մեջ մտնող քունջութը կարելի է փոխարինել մակով, կարելի է նաև երկուսն էլ պարզապես բացառել:

Ըստ քաղցրի հանդեպ ունեցած վերաբերմունքի՝ կարելի է նաև որոշակիորեն ավելացնել կամ պակասեցնել շաքարի չափաբաժինը:

Չկպչուն, բավականին ենթարկվող խմորը բացել ոչ շատ հաստ շերտով: Շերտի վար տալ կտրվածքներ ցանկացած ձևի ու տեսակի:

Ըստ խմորի հաստության՝ թխել պեչենիները մինչ վարդագունելը: Արդյունքում շրխկան, խրթխրթան թխուկներ ենք ունենում, որոնք անչափ համեղ են:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: