«Թանկ վճարեցինք էս տարվա դասերի համար, կյանքումս ունեցած ամենաթանկ դասն էր»․ Սյուզաննա Գրիգորյան

Պարուհի Սյուզաննա Գրիգորյանը հուզառատ գրառում է կատարել․ «2020ը սովորեցրեց սիրել, գնահատել կյանքը ու ամեն բացվող առավոտը, ամեն վեճը, որ կան էն մարդիկ ում հետ կվիճես, կսիրես, կնեղանաս էլի կսիրես, կան ծնողներդ, հարզատներդ առողջ են ու կան: Սովորեցրեց հասկանալ ամեն առիթի հնչող բարեմաղթանքների շարքից ` առողջություն ու խաղաղ երկինք բառերը, սովորեցրեց հասկանալ ԲԱՐԻ ԼՈւՅՍ Ու ԲԱՐԻ ԳԻՇԵՐ բառերը ու գնահատել էդ բառերը ասող մարդկանց լինելը :

Սովորեցրեց…. թանկ վճարեցինք էս տարվա դասերի համար, կյանքումս ունեցած ամենաթանկ դասն էր: Ու էս դասն էս ամենը մեր բարեկամի, հարազատի, անծանոթի մեր հայի ար յան գնով էր… Ու Էս դասն էն դասն էր, էն միակ դասն էր, որ կյանքում չենք մոռանա…. Սովորեցինք հերիքա վերջ, էլ չենք ուզում․․․

Ամեն վատ հեքիաթ ունի իր ավարտն ու էդ ավարտը միշտ բարիա, ամեն վատ երազ ավարտվում է ու էլի բարի առավոտով, հիմա խնդրում ենք թող ավարտվի էս վատ երազը, էս վատ հեքիաթը: Էլ չենք ուզում, հասկացել ենք հասկանալու ամենավերջին մակարդակով….

Թող վերջին գիշերը լինի պատե րազմի, ու էլի պատե րազմ բառը դառնա էն բառը, որ ուղղակի լսել ենք , ու անգամ չենք էլ պատկերացրել՝ ինչքան մոտա էդ բառը մեզ, այ էդքան թող հեռվանա մեզանից…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: