«Թանկերս, Աբ ջան»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդից

Ալբերտը մերօրյա հերոսներից է, ում կերպարը ասոցացվում է արցախյան վերջին պшտերшզմում հերոսшցшծ մեր բոլոր ժամկետային զինծառայողների հետ, ովքեր դեռ նոր-նոր պետք է մուտք գործեին կյանք և իրենց ասելիքն ու ձեռագիրը թողեին աշխարհին։

Ճшկատագրի ցшվոտ կանխորոշման արդյունում մեր պայծառ երիտասարդներից շատերն այլևս ֆիզիկшպես մեզ հետ չեն։ Բնականաբար, անհնար է համակերպվել այդ մեծ ցшվի հետ։ Ալբերտի կորստի հետ ևս անհնար է համակերպվելը։

Նրա հայրը նոր լուսանկար է տեղադրել իր սոցհարթակում։ Լուսանկարն արված է 2015 թվականին։ Այնտեղ երևում է, թե ինչպես է վեց տարի առաջ Ալբերտի ընտանիքն իր  ամբողջական կազմով այցելել Ծիծեռնակաբերդ։

Ալբերտի հետ շփում ունեցած զինծառայողները գնահատանքի խոսքեր ասելիս հատկապես շեշտում են Ալբերտի դաստիարակված ու սկզբունքային լինելու հանգամանքը։ Այս հատկանիշները բնականաբար ձևավորվել են ընտանիքում։

Այսօր Ալբերտի ընտանիքի անդամները ապրում են՝ միայն իրենց հրաշալի զավակի մասին ունեցած գեղեցիկ հիշողությունների շնորհիվ։

Понравилась статья? Поделиться с друзьями: