«Թաղապետի 400 000 դրամ աշխատավարձը դառնում է 800 000 դրամ․ ո՞ր արժանիքի համար․․․»․ Անի Խաչատրյան

Երևանի քաղաքապետարանն այսօր ընդունեց մի նախագիծ, ըստ որի՝ ավագանու և վարչական շրջանների աշխատողների աշխատավարձը հարյուր տոկոսով պետք է բարձրանա։

Աշխատողների թիվը հասնում է մոտավորապես երկու հազարի։ Նախագծի հեղինակը Արմեն Գալջյանն է։ Ավելի վաղ Հայկ Մարությանն այս մասին նշել էր, որ օրենքի ընդունման դեպքում ինքը ավելացված աշխատավարձից կհրաժարվի և այդ մասը կծառայեցնի բարեգործության։

Այսօր ավագանու նիստի ժամանակ Անի Խաչատրյանը իր ելույթում դիմել է նախագծի համահեղինակ Լևոն Հովհաննիսյանին և ասել, որ ինքը խիստ կասկածներ ունի, որ այդ որոշումը քաղաքական ենթատեքստ է պարունակում։

«Չեմ հավատում, որ այս նախագծի արտահերթ նիստ գալը զուգադիպություն էր ԱԺ-ի 250 000 դրամների հետ։ Պատերազմական շրջանում նախագիծն այսքան հրատապ բերելու նախագիծ չէր և այն բարոյական չէ ՀՀ-ում տիրող իրավիճակի առաջ։

Թաղապետի չորս հարյուր հազար դրամ աշխատավարձը դառնում է ուր հարյուր հազար դրամ․ ո՞ր արժանիքի համար․․․»,- իր խոսքում նշել է ավագանու անդամը։

Понравилась статья? Поделиться с друзьями: