Թագուհին Մեգան Մարքլին թույլ չի տվել բնակվել իր պալատում

Օրերս թագավորական կենսագիր Հյուգո Ուիքերսը հետաքրքիր տեղեկություն է հայտնել։ Պարզվում է՝ Frogmore Cottage-ը, որտեղ տվյալ պահին բնակվում են Մեգան Մարքլը, նրա ամուսինը՝ արքայազն Հարին և նրանց երեք ամսական որդին՝ Արչին, դքսուհու և նրա ամուսնու ընտրությունը չի եղել։

Անցած տարվա մայիսին Վինձորում պսակադրությունից հետո Մեգան Մարքլը և արքայազն Հարին սկսել են մտածել այն բանի շուրջ, թե որտեղ պետք է բնակվել։ Չէ՞ որ Քենսինգթոնյան պալատի տարածքում գտնվող քոթեջը, որտեղ մինչև հարսանիքն ապրել է զույգը, փոքր էր՝ հաշվի առնելով այն, որ արքայազնն ու իր կինը զավակ պետք է ունենային։ Բացի այդ, զույգի հարաբերությունները Քեմբրիջի դքսի և դքսուհու հետ լարված էին։

Այդ ժամանակ Մեգանի պնդմամբ Հարին դիմել է Եղիսաբեթ 2-րդ թագուհուն՝ խնդրելով բնակարան հատկացնել Վինձորյան ամրոցի տարածքում։ Սակայն թագուհին մերժել է նրանց՝ ասելով որ զույգի համար հատկացրել է Frogmore Cottage-ը, որն այդ ժամանակ վատ վիճակում էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: