«Ընկերնե՛ր, երկար ընդմիջումից հետո ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի երգ, որ կոչվում է «Ընկեր» »․ Գրիշա Աղախանյանը երգ է ներկայացրել

Գրիշա Աղախանյանն այն արտիստների շարքին  է դասվում, ում երգերը հիմնականում հիթեր են դառնում։ Գրիշան բավականաչափ սիրված և ճանաչված է։

Երգիչը, հաղորդավարը համացանցային իր հարթակում հայտնել է, որ նոր աշխատանք է ներկայացրել իր սիրելի հանդիսատեսի դատին։ Գրիշայի երգերը, տեսահոլովակները յուրօրինակ ոճի մեջ են և սազական երգչին։ Նոր երգը կոչվում է «Ընկեր»։

Տեղեկության մեջ Գրիշան նշել ․ «Ընկերնե՛ր, երկար ընդմիջումից հետո ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի նոր երգ, որ կոչվում է «Ընկեր» »։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, գործիքավորումը կատարել է Հայկոն, իսկ նախագծի պրոդյուսերը Արամ Հովսեփյանն է, ռեժիսորը Վազգեն Ծատինյանը։

«Ընկե՛ր, իմ հին օրերի, ամենաբարի, միշտ հավատարիմ։ Ընկե՛ր, սիրտդ անթերի․․․»,- հնչում է երգի բառերում։ Երգը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն։ Գեղեցիկ և հաճելի երգ է։

Օգտատերերը բարձր են գնահատել երգչի աշխատանքը և մեկնաբանություններում նշել, որ երկար  լռությունն արդարացված է։ Տեսահոլովակը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: