Ընկել է պшտերшզմի հենց առաջին օրը իր վեց ընկերների հետ միասին․ ճանաչենք մեր հերոսներին

Սեպտեմբերի 27-ից քառասունչորս օր շարունակ մեր երկիրը և աշխարհասփյուռ հայությունը տնքաց ու արնաքամ եղավ։

Քառասունչորս օր շարունակ ամենալուսավոր տղաները, ովքեր հայրենիքի վաղվա օրվա կերտողներ էին, լծվեցին գործի ու կերտեցին վաղվա հայրենիքը։ Իսկ վաղվա հայրենիքում նրանք չեն լինի, վաղվա հայրենիքը նրանք մեզ համար կերտեցին։ Երախտիքի խոնարհումի խոսքեր չկան այն հայտնելու համար։

Միայն քար լռություն․․․ Նրանց շարքերում է եղել անմահացած հերոս Դավիթ Իվանյանը։ Դավիթը ծնվել է 2001 թվականին, գյուղ Սասունիկում։

Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո հաշվապահություն էր սովորում։ Ապա մեկնեկ է ՌԴ։ 18 տարին լրանալուն պես վերադարձել է հայրենիք, որպեսզի անցնի ծառայության։ 2019-ին մեկնել Արցախ (Հադրութ) ծառայության։

Դավիթն ընդամենը վեց ամսվա ծառայող էր, բայց արդեն կրտսեր սերժանտ էր։ Ընկել է պատերազմի հենց առաջին օրը իր վեց ընկերների հետ միասին։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս..

Понравилась статья? Поделиться с друзьями: