«Էրդողանի այսօրվա ելույթի, թերևս, ամենակարևոր միտքը.․․» թուրքագետի ուշագրավ դիտարկումները

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով Էրդողանի այսօրվա ելույթին, հնչեցրած մտքերին, առանձնացրել է հնչեցված հատկապես ամենից էական ու կարևոր միտքը։ Վարուժան Գեղամյանն այդ մասին գրում է հետևյալը․

«Էրդողանի այսօրվա ելույթի, թերևս, ամենակարևոր միտքը. «Մի դար առաջ այն տարածքում, ուր ներկայիս Հայաստանն է, բնակչության 80 տոկոսից ավելին մnւսnւլմաններն էին։ Այսօր գրեթե ոչ մեկ չի մնացել։ Որևէ տեղ հայերի մեծ գերեզմшն չեք կարող հանդիպել»։

Այս խոսքերը հատուկ եմ առանձնացնում, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցնեմ պարզ ճշմարտություն. Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստան պետության գոյությունը ինչպես 1918 թվականին, այնպես էլ հիմա անթույլատրելի է, ուստի այս տարածքում մեր՝ հայերիս ապրելը ևս անընդունելի է։

Մեր հանդեպ այսպիսի ծրագրեր ունեցող հենց այս պետությունների առջև են ծնկել Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունները՝ մեզ տանելով նոր կnրծանման»,- իր միտքն ավարտել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: