Երևանում սեպտեմբերի 6-ին և 11-ին բնական ճանապարհով ձևավորված երկու եռյակ են ծնվել

Ընտանիքում  մեկ երեխա ունենալը դա մեծ երջանկություն է , իսկ  միանգմաից երկորյակներ,  եռյակ կամ հնգյակ ունենալը կրկնակի  երջանկություն:

Այս երջանկությունը թակեց նաև  երևանցի այս երիտասարդ ընտանիքների  դուռը: Իրար համարյա հաջորդած երջանիկ օրերին՝ սեպտեմբերի 6-ինև սեպտեմբերի 11-ին Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում  Լուսինե Շառոյանն ու Աննա  Ֆրանգուլյանը յուրաքանչյուրը եռյակներ են լույս աշխարհ բերել՝բեղմնավորված  բնական  ճանապարհով, որը հիմնականում շատ հազվադեպ երևույթ  է:

Աննայի և  Լուսինեի  երեխաները  վաղաժամ են ծնվել՝ կերսարյան հատումով, հղիության երեսուներկուերորդ շաբաթում և գտնվում են հատուկ բժշկական խնամքի պայմաններում:

Նախքան ծննդաբերությունը Լուսինե Շառոյանը օգոստոսի 23-ից սկսած  բուժում է ստացել բարձր ռիսկայնություն ունեցող հղիների բաժանմունքում:

Բժշկական հաստատության  բուժաշխատողներ գինեկոլոգ Արմեն Բադալյանը և նեոնալ ծառայությունների ղեկավար  Անահիտ Ասատրյանը  ամեն ջանք գործադրել են, որպեսզի մայրերն ու երեխաներնը լինեն հնարավորինս անվտանգ և առողջ:

Շնորհավորում եք երիտասարդ մայրիկներին իրենց  հերոսության համար, չէ որ մայրությունը ևս հերուսություն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: