Երևանում այսօր +20 աստիճան տաքություն է լինելու․ Գագիկ Սուրենյան

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հայտնում է՝ առաջիկա օրերին՝ մինչև ապրիլի 18-ը, առանց տեղումների կլինի եղանակը։ Ամենուրեք գեղեցիկ ու արևային է լինելու, բացառությամբ Սյունիքի ու Արցախի, որտեղ կլինեն տեղումներ։

Իսկ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն էլ ավելի լավատեսական գրառում է արել՝ հայտնելով՝ այսօր ցերեկվանից սկսած էլ ավելի կտաքանը և Երևանում այսօր +20 աստիճան տաքություն է լինելու։
Անշուշտ, հիանալի է, որ եղանակը տաքանում է, ջերմ արևի շողերը մտնում են սենյակ ու օրը լցնում ջերմությամբ։

Ցավոք, կորոնավիրուսյան ախտի պատճառով հիմա շատերս արևի շողերը միայն պատուհանից ենք վայելում՝ առանց զգալու փողոցում տիրող իրապես գարնանային մթնոլորտը, որն ամեն տարի մեծ ուրախության առիթ է ստեղծել։

Բայց ինքնամեկուսացումը շատ կարևոր է կորոնավիրուսյան վարակը հաղթահարելու գործում, այդ պատճառով պետք է գիտակցաբար մոտենալ այս ժամանակավոր սահմանափակումներին, որոնք արվում են բոլորիս առողջութան համար, չէ որ առանց ինքնամեկուսանալու վարակը շատ արագ է տարածվելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: