Երկրպագուները հերթագրվել են՝ Քիմ Քարդաշյանի նոր հավաքածուն գնելու համար

Գեղեցկուհի հայուհի Քիմ Քարդաշյանը, որն անցած տարի իր ներքնազգեստի և տնային հագուստի բրենդն է ստեղծել, ներկայացրել է Stretch Rib նոր հավաքածուն։ Քանզի բոլորը հիմա ինքնամեկուսացած են տներում, այն բավականին արդիական է։

Նորույթները Քիմը ներկայացրել է ոչ թե տնային պայմաններում, այլ լողափնյա ֆոտոսեսիայում։ Կադրերում երևում է Քիմի հիանալի կազմվածքըէ սպորտային ոճի ներքնազգեստով։

Բացի այդ, Քիմը հետևորդներին ներկայացրել է հավաքածուի գունապնակը ու ամբողջական տեսականին։
«Այնքան հիանալի ու հարմարավետ են։ Ես գիտեմ՝ հաստատ կհավանեք դրանք»,- նշել է Քիմը։

Հավաքածուն վաճառքի կհանվի ապրիլի 21-ին, իսկ մինչ այդ բոլոր ցանկանողները հերթագրվում են սպասացանկում՝ առաջինը ցանկալի հավաքածուն ստանալու և իրենց հետևորդներին ու ընկերուհիներին ցուցադրելու համար։

Կորոնավիրուսյան ախտով պայմանավորված՝ հավաքածուն միայն օնլայն խանութում կվաճառվի, և, տեխնիկական խնդիրներից խուսափելու համար, յուրաքանչյուր գնորդ, որը գրանցված է սպասացանկում, անհատական կոդ կստանա՝ գնումը կատարելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: