Երկնքում տարօրինակ ամպ է հայտնվել

Անհավանական տեսքի ամպ է հայտնվել Տոկիոյի երկնքում․ այն անվանել են ծիածնային ամպ, քանզի, իրապես, այն ծիածանի տեսք ունի։

Այս արտասովոր երևույթի նկարները տարածվել են համացանցում՝ իրական հիթ դառնալով։ Հայտնվելով երկնքում հունիսի քսանվեցին՝ մի քանի օրում զետեղված պատկերները լայնորեն տարածվել են համացանցում։

Օգտատերերը հիմա երկու մասի են տարրանջատվել․ ոմանց կարծիքով դա տեսողական խաբկանք է՝ արևային ճառագայթների բեկման արդյունքում կամ սառույցի բյյուրեղիկներից կազմված լուսապսակ, ոմանք էլ իրական հրաշք են համարում։ Նմանատիպ երևույթը կրակե ծիածան են անվանում՝ կրակի լեզվակների նման տեսքի համար։

Սովորական ծիածանը՝ կամարի տեսքով, հայտնվում է երբ արևային ճառագայթներն ամպերի միջոցով թափանցում են սառույցի բյուրեղների մեջ, որոնք պրիզմայի պես են աշխատում՝ լուսային ճառագայթը ցրելով ալիքի երկայնքով, ինչի արդյունքում էլ տարտեսակ գույներ են երևում։

Այնպես որ հրաշքը նաև լրջագույն գիտական բացատրություն ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: