«Երեք տարի առաջ սրա մասին երազելը խենթություն կթվար, իսկ այսօր այն իրականություն է»․ Քիմ Քարդաշյանը նոր, մեծ ձեռքբերում ունի

Քիմ Քարդաշյանն, ով համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի աստղ է, մշտապես բարձր ամբիոններից խոսում է Հայաստանի ու հայերի մասին։

Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հաստատվելով Ամերիկկայում՝ հմտանում է իրավաբանի մասնագիտության մեջ և դառնում հայտնի լավագույն փաստաբաններից մեկը։

Այսօր նրա դուստրը՝ Քիմը, հոր հետքերով է գնում։ Նա արդեն չորրորդ անգամ է հանձնել տվյալ մասնագիտության համար նախատեսված քննությունները և չորրորդ փորձից հաջողել։ Նա համացանցային հարթակում հայտնել է, որ երեք տարի առաջ սրա մասին երազելը խենթություն կթվար, բայց այսօր այն իրականություն է։ Նա նաև նշել է, որ հայրը կհպարտանար իրենով։

«Նայելով հայելու մեջ՝ ես իսկապես տեսնում եմ կնոջ, որով հպարտանում եմ: Իրավագիտության ոլորտում իմ անցած ճանապարհը հեշտ և պարզ չէր:

Գիտեմ, որ հայրս շատ հպարտ կլիներ, բայց նաև զարմացած՝ իմանալով, թե ինչպիսի ուղի եմ հիմա անցնում: Նա ուսման մեջ իմ ամենալավ գործընկերը կլիներ»,- գրել է Քիմը։

Понравилась статья? Поделиться с друзьями: