Երեք ամենահարուստ արաբ շեյխերը, որոնք դեռ չեն ամուսնացել

Հուսեյն բին էլ Աբդուլլահ

Հորդանանի 23-ամյա գահաժառանգը ամենաերիտասարդ արաբ շեյխն է։ Սիրում է ֆուտբոլ և մոտոցիկլետներ։ Նրա ավտոտնակում շուրջ 50 մոտոցիկլետ կա։

Երիտասարդը մեծ գումարներ է ծախսում բարեգործության վրա, անգամ անտուն կենդանիների համար ապաստարան է կառուցել։

Համդան Մոհամեդ Ռաշիդ էլ Մաքթում

37-ամյա Համդանի կիրքը պոեզիան է։ Նա մի քանի գիրք է գրել, սակայն այդ ոլորտում այնքան էլ զգալի հաջողություններ չի գրանցել։

Երկրորդ և առավել մասշտաբային հոբբին ձիասպորտն է, որտեղ Համդանը մեծ հաջողությունների է հասել։ Նա երկու անգամ նվաճել է «Արքայական Ասկոտ» գավաթը։ Շեյխը հաճախ է ամբողջ աշխարհում տարբեր հիմնադրամներ ֆինանսավորում։

Մանսուր բին Մուհամեդ էլ Մաքթում

Երրորդ հորիզոնականում է արաբ հայտնի սրտակեր և հարուստ մարզիկը՝ 29-ամյա Մանսուրը։ Նա հայտնի է իր քաջությամբ։ Դուբայի հյուրանոցներից մեկում հրդեհի ժամանակ նա մարդկանց կյանքեր է փրկել։ Նա նաև «Զաիդա» բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Ըստ Forbes-ի՝ շեյխի կարողությունը 22 մլրդ դոլար է։

Понравилась статья? Поделиться с друзьями: