«Երեսուն տղաներ բարձրանում են Ոսկեպար գյուղի մոտ, որ փակեն Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել․ «Տավուշում մեծագույն զայրույթով են լսել Ազատության հրապարակի հարթակից հնչած սադ րանքը, թե Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնում է Տավուշի շրջանից յոթ գյուղ։ Ըստ զանգահարած տղաների, դա հնչեցրել է Արփինե Հովհաննիսյանը (ես չեմ լսել անխտիր բոլոր ելույթները և հատկապես Տավուշի մասով ասվածը)։

Այժմ երեսուն տղաներ, ինչպես իրենք հայտարարեցին, բարձրանում են Ոսկեպար գյուղի մոտ, կր ակ վառ են և փակեն Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը՝ պահանջելով 17 կուսակցություններից, նրանց վարչապետի թեկնածուից կամ նույն հարթակից ապացուցել, որ դա այդպես է, կամ ժողովրդի առջև ներողություն խնդրել սադ րանքի համար։

Նրանց խնդրանքն է իրենց այս պահանջը տեղադրել սոցիալական ցանցում ու սպասում են պատասխանի,- նշել է Սաֆարյանը և զետեղել հայտարարությունը՝ հասանելի դարձնելով այն բոլորին։

Ընդդիմադիր կուսակցությունները դեռևս չեն արձագանքել տվյալ հայտարարությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: