«Երեկվանից շոկի մեջ եմ․․․ անտարբեր մնալ նույնպես չեմ կարող»․ Արթուր Սաքունց

Երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել վարչապետի պաշտոնակատարի գերիների մասին արված հայտարարությունը։ Իսկ նա քարոզարշավի առաջին օրը հայտարարել էր, որ գերիները կներեն իրենց 1-2 ամիս ավել պայքարելով՝ երկրի անկախության և ինքնիշխանության համար։

Բազմաթիվ անդրադարձներ կատարվեցին և բազմաթիվ քննադատական գրառումներ արվեցին։ Այդ հայտարարությանը քննադատաբար է մոտեցել նաև  իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա գրել է, որ երեկվանից շոկի մեջ է և անգամ չի հասկանում ինչպես արձագանքել, սակայն միևնույն պահին անտարբեր մնալ  նույնպես չի կարող։

Սաքունցը նշել է, որ յուրաքանչյուր խոսքում կան թույլատրելի և անթույլատրելի սահմաններ, որոնք հատել բնավ պետք չէ։ Փաշինյանի՝ գերիների վերաբերյալ հայտարարությունը իրավապաշտպանն անմարդկային է որակել։

Ընդգծել է, որ ողջ երկիրն է գերի պուտինյան-էրդողանյան-ալիևյան պարտադրված ռեժիմի եռակողմ բանտում։ Հորդորել է Փաշինյանին քայլ կատարել և զոհել սեփական անձը հանուն գերությունից ազատվելու։

«Մեկը դուելով է հարցեր լուծելուն պատրաստ, մյուսը՝ մարդկանց կյանքը զոհաբերելուն»,- ավարտել է գրառումը իրավապաշտպանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: