Երգիչ, դերասան Նարեկ Բավեյանի ընտանիքում համալրում է եղել․ մանրամասներ նրա գեղեցիկ ընտանիքի մասին

Հայտնի արտիստ, երգիչ ու դերասան Նարեկ Բավեյանն արդեն շուրջ յոթ տարի է, ինչ ամուսնացած է Քրիստինա Սարգսյանի հետ։ Քրիստինան բալետի պարուհի է։ Քրիստինան այսօր բոլորել է ծննդյան քսանվեց տարին։

Երիտասարդ ընտանիքում, սակայն, Քրիստինայի տարեդարձը միակ նշելու տոնական առիթը չէ։ Պարզվում է՝ Նարեկն ու Քրիստինան երկրորդ բալիկն են ունեցել։ Այսօր նրանց բալիկի քառասուն օրականն է լրանում նաև։

Քսանվեցամյա պարուհին արդեն քառասուն օր է, ինչ երկու բալիկի ներկայություն է վայելում, և մայրական բերկրանքը վերաիմաստավորել ու ջերմացրել է նրա առօրյան։

Նա խոստովանել է, որ երկրորդ բալիկի ծնունդը միանգամայն այլ զգացողություններ են առաջ բերել իր սրտում և հոգում։ Զույգի առաջնեկն ու երկրորդ բալիկը տղաներ են։

Մեծ տղային անվանել է Մարկ, իսկ երկրորդ բալիկին՝ Ռոբերտ։ Ընտանիքը տոնական խնջույք չի կազմակերպել, միայն օրը նշանավորել է առավոտյան ամբողջական կազմով եկեղեցի այցելելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: