«Երբ մտածում էի, որ 2020 թվականն արդեն չի կարող ավելի վատ նորություններ բերել, ստացա լուրը, որ․․․»․ Տաթևիկ Ռևազյան

Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանը հուզառատ գրառմամբ բոթ է հայտնել․ մահացել է վաստակավոր օդաչու Դմիտրի Աթբաշյանը։ «Պարոն Աթբաշյան… Լեգենդար ավիատոր… Այն ժամանակ, երբ մտածում էի, որ 2020 թվականն արդեն չի կարող ավելի վատ նորություններ բերել, ստացա լուրը, որ Դուք այլևս մեզ հետ չեք: Ուղղակի անհավատալի է:

Մարդ, ով պատրաստ էր միշտ սովորեցնել և կիսել տարիների անձնուրաց աշխատանքի ընթացքում ձեռք բերած իր փորձը: Արժևորում եմ Ձեր խորհուրդները: Ապշում էի՝ տեսնելով Ձեր վերլուծական մտքի խորությունը, երբ քննարկում էինք ավիացիայի ոլորտում մեր առջև ծառացած մար տահրավերները:

Դուք մեր սրտերում եք։ Դուք միշտ մեզ հետ կլինեք… Ի խորոց սրտի ցա վակցում ենք Ձեր ընտանիքին, ընկերներին և ավիատորներին։ Հանգչե՛ք խաղաղությամբ»,- նշել է նա՝ զետեղելով համատեղ լուսանկար։

Այնտեղ պատկերված են հայ ավիացիայի լեգենդները՝ ջերմ միջոցառման մթնոլորտում։

Понравилась статья? Поделиться с друзьями: