«Երբ հոգիս է երգում»․ հուզառատ երգ՝ Նունե Եսայանից․ բաց չթողնեք

Անկրկնելի գեղեցկուհի, տաղանդաշատ երգչուհի Նունե Եսայանը պրեմիերա է ներկայացրել՝ «Երբ հոգիս է երգում» հրաշք երգի անկրկնելի տեսահոլովակը։ Երաժշտության հեղինակը նրա ուսուցիչ ու սիրելի կոլեգա Արթուր Գրիգորյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Փշաքաղվելու աստիճանի անմիջական, հուզառատ, մտածելու տեղիք տվող ստեղծագործություն է ստացվել, իրապես։

Չքնաղ տեսահոլովակի ռեժիսորը Ֆրիդա Յորքն ու Արման Գևորգյանն են, օպերատորն Արտյոմ Աբովյանն է։ Պարզապես արվեստի գործ է ստացվել այսքան մարդկան նվիրական մասնակցությունը և անմնացորդ աշխատասիրությունը։

Գեղեցիկ տեսահոլովակի սյուժետային գիծն անչափ խորն է, այնքան, որ առաջին հայացքից նայելով մեկ կարծիք, հետո նայելով՝ մյուսը։ Ու այդպես շարունակ հնարավոր է դիտել ու մտածել։

Հուզական է, թերևս, տեսահոլովակի վերջում Նունեի ամուսնու՝ Ավո Խալաթյանի և բալիկների՝ Հենրիի և Էլիզաբեթի հայտնվելը։ Նրանք ամուր ու ջերմ գրկախառնվում են՝ այդ հրաշալի ջերմությունը փոխանցելով հանդիսատեսին։ Վայելե՛ք Նունե Եսայանի հրաշալի պրեմիերան։

Понравилась статья? Поделиться с друзьями: