«Երբեք չէի մտածի, որ այս տողերը կգրեմ այսքան շուտ»․ Զարուհի Բաբայանի հուզիչ գրառումն ու ընտանեկան լուսանկարը

Երեկ օրվա ավարտին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսային հիվանդության պատճառով կյանքից հեռացել է ճանաչված երգչուհիներից մեկի՝ Զարուհի Բաբայանի մայրիկը։ Ցավակցական խոսքերով հանդես եկան շատերը։

Սոֆի Դևոյանի պարային ստուդիայի սոցգարթակում ափսոսանքով լի հրապարակում հայտնվեց այդ մասին։ Հրապարակման մեջ նշվում էր, որ Զ․ Բաբայանի մայրիկն իրենց ողջ աշխատակազմի համար արդեն հարազատ ու շատ սիրելի մարդ էր դարձել։

Այսօր առավոտյան Զարուհի Բաբայանն այս առիթով ևս ափսոսանքով լի հրապարակում է արել։ Նա տեղադրել է իրենց ընատնիքի լուսանկարը, որտեղ Զարուհին եղբոր, հայրիկի ու մայրիկի հետ է։ Լուսանկարին կից երգչուհին գրել է․

«Երբեք չէի մտածի,որ այս տողերը կգրեմ այսքան շուտ․․․ ՄԱՄ ՋԱՆ ԱUՏՎԱԾ ՀՈԳԻԴ ԼՈՒՍԱՎՈՐԻ։ Ինչքան ենք քեզ կարոտելու»։

Զարուհի Բաբայանի այս հրապարակման ներքո տեղ են գտել բազմաթիվ ցավակցական ու ափսոսանքի խոսքեր։

Էմմա Խաչիկովնայի անժամանակ մահվան առիթով երգչուհուն ցավակցել են նրա գործընկերները, ընտանիքի բարեկամները, ծանոթ ու անծանոթ շատերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: