«Երբեք չգիտես՝ երբ են Հայրենիքդ ձեռքիցդ խլելու»․ Նազենի Հովհաննիսյան

Հրաշք դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շատ ծանր է վերապրում վերջին իրադարձությունները՝ կապված լարվածության հետ։ «Մենք կախ ված ենք ժայռի ծերպից՝ անհավասարակշիռ, երերուն… ու հազիվ կառչել ենք մի բուռ մնացած հողից ու լեռից… մի բուռ մնացած Երկրից ու կամքից, մի բռ աչափ հավատքից ու հազիվ նշմարելի հույսից(…. մեռնում ենք ամեն մի կորստի հետ((( անվերադարձ ենք մեռնում… Վի րավոր, զո հ, գե րի, հետո էլի նույն շրջանը ի յուր՝ զո հ, վի րավոր, գե րի…. Խո ցոտված ու ար նաքամ սրտով…

Դիզափայտն էդպես էլ մնաց իմ երազանքը…( Կատարո վանքը, 4- րդ դար, Հադրութի ամենաթանկ կտորը, սրտի պես թանկ(….. Մի ամբողջ ազգի կորսված պատմություն… անկատար… անպատմել …ու անհույս․․․ Աշխարհում ոչ մի տեղ պետք չի շտապել. միայն Հայրենիք( Հայը միշտ ու միայն պիտի շտապի իր Հայրենիք, ծնողի պես գուրգուրի ու գիրկն առնի (երբեք չգիտես՝ երբ է ծնողդ ուրիշ աշխարհ գնալու… Երբեք չգիտես՝ երբ են Հայրենիքդ ձեռքիցդ խլելու (ու երբեք չգիտես՝ բազ կիդ ու կամքիդ ու ժը կհերիքի՞ արդյոք, այն պահելու համար… Խո ցոտված ու անծնող ենք մնացել… կարոտի ու ցա վի կսկիծով:

Բայց ոնց որ էս ժայռի մյուս կողմում Գեղարդի վանքն է՝ ժայռափոր ու անառիկ, հոյակերտ ու զո րեղ, էդպես էլ պիտի մեր հավատքն ու կամքը դառնան ամուր, մեր սիրտն անառիկ ու մեր որոշումը՝ երկիրը պահելու՝ ամրակուռ: Բռ ունցքի բոլոր մատներով՝ ամուր:

Արդեն կիրակի է… մի քանի ժամից՝ Սուրբ Պատարագ… Գեղարդավանքում Աստվածային գեղեցկությամբ հնչյունն է ու կենարար աղոթքը: Ես սգում եմ աղոթքով: Սպասում աղոթքով: Նորոգվում աղոթքով: Ու ապրելուն ընդառաջ՝ գնում աղոթքով: վԽոսքը՝ մտքում, խաչը՝ սրտում, զեն քը ձեռքում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: