«Եվ միայն Ռուսաստանի շնորհիվ հայկական ղեկավարությունը չտվեց ողջ հայկական Արցախը»․ Մհեր գրառումն ու օգտատերերի արձագանքը

Երգիչ, բայց քաղաքական դաշտ մուտք գործելու հայտ ներկայացրած Մհերը, ի թիվս շատերի, իր հերթին անդրադարձել է Ալիևի տիկնոջ երեկվա հրապարակումներին։ Մեհրիբան Ալիևան իր սոցհարթակում լուսանկարներ էր տեղադրել, որտեղ երևում էին Ալիևները՝ ծառաշատ վայրում։

Հայկական միջավայրում շատերը միանգամից գլխի ընկան, որ Ալիևները գտնվում են Սոսիների պուրակում, որը գտնվում է Սյունիքում՝ Կապանի Ներքին Հանդ կոչվող համայքի մոտակայքում։

Այս փաստը շատերի մոտ մեծ զայրույթ ու անհանգստություն է առաջ բերել։ Մհերն իր սոցհարթակում գրել է․ «Մինչ հայ օգտատերերը գրում են ապուշ ստատուսներ և ծիծաղում այս լուսանկարի վրա, այս ադրբեջանական ընտանիքի ղեկավարը պատրաստվում է վերցնել հայկական Սյունիքը, քանի որ Արցախը գրեթե տարավ։

Եվ միայն Ռուսաստանի շնորհիվ Հայաստանի իշխանությունները չհանձնեցին ամբողջ հայկական Արցախը։ Հայ քաջազուններին մենք այլևս չենք տեսնի, քանզի նրանք իրենց կյանքը չեն խնայել՝ պաշտպանելով հայրենիքը և Հայաստանը։

Քանի դեռ ձեր աչքերով չեք տեսել թշնամու դրոշները, չեք հավատա, թե ինչ վտանգ է uպառնում հայ ազգին ու պետությանը: Արթնացի՛ր, հայ խիզախ ազգ։

Понравилась статья? Поделиться с друзьями: