«Ես չեմ մարսելու էդ հեգնանքը, ես թասիբ ունեմ, դա պատվի հարց ա, դա պրինցիպի հարց ա»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ակտիվ պայքարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար։ Նա այսօր, ինչպես և վերջին օրերին, մասնակցում էր հանրահավաքներին՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։

«Ես այսօր ԱԺ-ի դիմաց անձրևի տակ կանգնած նայում էի ոստիկանների քանակին, զի նված թիկնապահներին, փակված ճանապարհներին ու փորձում էի հասկանալ, լավ ինչքան ա սենց վախենալով թաքնվելու մարդկանցից, ոնց ա սենց կառավարելու երկիրը, երբ արդեն սեփական շողքից էլ ա վախենում։

Իսկ ինքը նույն այդ ժամանակ բոլորիս ծաղրում էր ԱԺ ամբիոնից, ոստիկանների շարասյան հետևում թաքնված։ Ես չեմ մարսելու էդ հեգնանքը, ես թասիբ ունեմ։ Դա պատվի հարց ա, դա պրինցիպի հարց ա»,- նշել է Էլիբեգովան։

Ի դեպ, նա հանրահավաքներին մասնակցում է արդեն խորհրդանիշ դարձած դեղին բաճկոնով, որով նրան ճանաչում և մոտենում են մարդիկ։ Էլիբեգովան, հանրահավաքի վայր հասնելուն պես, հայտնում է, որ տեղում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: