«Ես հիմա էլ եմ գլուխս բարձր քայլելու, դուք մտածեք՝ ոնց եք ապրում ձեր կյանքը»․ Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիեգովան անդրադարձ է կատարել․ «2018ի ապրիլից մոտ շրջապատում կորուստ չեմ ունեցել։ Փոխարենն ունեցել եմ մարդկային ձեռքբերումներ․ դա միակ բանն ա, ինչի համար կարելի ա ասել շնորհակալություն հեղաշրջմանը։ Սկզբում ինձ թվում էր՝ քիչ ենք, հետո սկսեցինք իրար գտնել, հավաքվել իրար գլուխ, հասկացանք՝ չէ էլի, ահագին մարդ կա, ով սթափ ու ադեկվատ ա գնահատում իրավիճակը։

Ավելի լայն շրջապատում իմ անձնական լյուստրացիան ունեցել եմ։ Շատերի էդ օրերի վարքագիծն ինձ համար բացահայտում էր։ Կարծես տարիներով նորմալ շփվել ես, օգնել ես ինչ-որ հարցերով, բայց արի ու տես՝ էդ մարդիկ ներսում մաղձ են կուտակել, որը պայթեց։

Բացարձակ ոչինչ չեմ զգում այդ մարդկանց հանդեպ։ Ո՛չ չարախնդում եմ, ո՛չ ներողամիտ եմ, իրենք են գլուխը կախել, սրճարանում ամենահեռու ու անհարմար սեղանի մոտ նստել, մաղձը կուտակել։

Ես հիմա էլ եմ գլուխս բարձր քայլելու, դուք մտածեք՝ ոնց եք ապրում ձեր կյանքը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: