«Ես ծնվել եմ, որ լինեմ քո մայրը»․ Արփի Գաբրիելյանի հուզիչ գրառումն ու գեղեցիկ լուսանկարը

Արփի Գաբրիելյանը արդեն ավելի քան ինն ամիս է, ինչ վայելում է մայրության բերկրանքը։ Նա բավականին ակտիվ գործունեություն է նաև կարողանում ծավալել զուգահեռ, սակայն որդու լույս աշխարհ գալուց հետո նկատելի է, որ Արփիի հիմնական ուրախությունն ու առօրյան փոքրիկ Ռոբերտն է։

Քանի որ մայրությունն Արփիի կյանքում մեծ ու առանցքային դերակատարում է ունեցել, ուստի նա չի կարողացել անտարբեր մնալ այսօրվա լուսավոր տոնի խորհրդի նկատմամբ։ Նա հրապարակել է իր և որդու լուսանկարներից մեկը։

Լուսանկարին կից Արփին գրել է․ «Իմ անսահման ու անբացատրելի սերը քեզ՝ իմ տղա։ Քո լույս աշխարհ գալով ես հասկացա, թե որն է կյանքի իրական իմաստը, և թե ինչու եմ Ես ծնվել։ Ես ծնվել եմ, որ լինեմ քո մայրը»։

Արփին իր հրապարակումն ավարտել է՝ շնորհավորելով մայրության տոնը։ Օգտատերերն էլ իրենց հերթին շնորհավորել են Արփիին՝ նշելով, որ փոքրիկ Ռոբերտը պարզապես հրաշք է։

Понравилась статья? Поделиться с друзьями: